Հայաստանում ամենակայունը բենզինի և դիզելային վառելիքի շուկան է
Հայաստանում գնային առումով համեմատաբար ամենակայուն շուկան բենզինի և դիզելային վառելիքի շուկան է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ: Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի ամիս:
Միևնույն ժամանակ, այս տարվա սեպտեմբերին, 2013 թվականի սեպտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.3%-ով և 2.2%-ով, իսկ 2013 թվականի դեկտեմբերի համեմատ` 2.2%-ով և 2.1%-ով: