Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1997
1997 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ռոբերտ Մերթոնը և Միրոն Սքոլսը
Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են ֆինանսական շուկայում գնագոյացման Black–Scholes–Merton մոդելի մշակման համար: Ռոբերտ Մերթոնը ամերիկացի տնտեսագետ է, դասավանդել է Հարվորդի և Քեմբրիջի համալսարաններում: Վերլուծություններ է իրակացրել ֆինանսների ոլորտում: Առավել հայտնի է կապիտալի երկարաժամկետ կառավարման իր հետազատություններով: Միրոն Սքոլսը կանդացի տնտեսագետ է, դասավանդել է ամերիկյան առաջատար համալսարաններում: Վերլուծություններ է իրականացրել ֆինանսների կառավարման ոլորտում:
Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:
«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ: