Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» պատվավոր կոչմանը
06/10/2014 16:55
Կիսվել

Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» պատվավոր կոչմանը

Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ծառայությունների և սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 40 ընկերություն և հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման և ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` այս պատվավոր մրցանակի և բարձր ու պարտավորեցնող կոչման համար: Ձեր գնահատականը նախևառաջ վկայում է հասարակության և հաճախորդների կողմից մեր ընկերության հանդեպ բարձր վստահության և ճանաչման մասին: Սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Beeline-ը մշտապես աշխատում է ծառայությունների զարգացման և սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, և այն, որ մեզ հետ պարզ է ու հարմար: Միևնույն ժամանակ, «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր»-ի կոչումը նոր խթան է մեզ համար` հետագա կատարելագործման և նոր բարձունքներ նվաճելու գործում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Համաժողովրդական քվեարկության, փորձագիտական գնահատման և ԶԼՄ-երի կոնտենտ-վերլուծության արդյունքում Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցութան առաջատար օպերատոր» անվանակարգին` ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետ  կապի միասնական ծառայությունների ծավալների և սպասարկման որակի համար: Շնորհավորում եմ  Beeline ընկերության  ողջ անձանակազմին՝ ի դեմս Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի` համազգային հարգանք և վստահություն վաստակելու համար», – նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

Նշենք, որ այս տարվա ընթացքում Beeline-ն արժանանում է արդեն երրորդ պատվավոր մրցանակին: Մեկ ամիս առաջ՝ 2014 թ. սեպտեմբերին, ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69