Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1995
1995 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ռոբերտ Լուկասը
Տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել է ռացիոնալ սպասումների տեսության հիմնարար դրույթների մշակման համար
Ռոբերտ Լուկասը ամերիկացի տնտեսագետ է, դասավանդել է Չիկագոյի և Կարնեգի Մելոնի ամալսարաններում: Մի շարք վերլուծություններ է իրականացրել մակրոտնտեսության մակարդակով: Ռացիոնալ սպասումների ուղղությամբ տնտեսագետի կողմից իրականացրած հետազոտությունները և տեսական հիմնավորումները զգալի նպաստել են մակրոտնտեսական վերլուծության նոր ուղղությունների խորացմանը և տնտեսական քաղաքականության ուսումնասիրությանը: 1997 թվականին եղել է Էկոնոմետրիկ միության, իսկ 2002 թվականին Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։
Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:
«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ: