Հայաստանյան բանկերը գերադասում են վարկեր տրամադրել արտարժույթով
Հայաստանյան բանկերի համար շարունակում է գերադասելի մնալ վարկերի տրամադրումը արտարժույթով: Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջին դրությամբ ռեզիդենտ իրական հատվածին բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են վարկերի համախառն ծավալի շուրջ 63%-ը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ օգոստոս ամսվա վերջի դրությամբ բանկերի կողմից մեր երկրի ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1849,1 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք, որ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը բնութագրող ցուցանիշներից մեկն է: Եթե այն բարձր է, ապա դա խոսում է այն մասին, որ երկրի առևտրային բանկերը «կուտակել են» արտերկրից ներգրավված միջոցներ և արտարժութային ռիսկից խուսաելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են: