ՀՀ Կենտրոնական բանկ. խորհուրդի նիստ 07/10/14
Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 7-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը և ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման» կարգը: Ուժը կորցրած է ճանաչվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը:
Փոփոխություններ են կատարվել «ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթում և «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում:
Խորհուրդը գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել «ԴԵԳԱ» ՍՊԸ-ին, վերաձևակերպել «ՖԱՍԹ ՔԵՇ» ՍՊԸ-ի և «ՍՏՈԼԻՑԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները, ուժը կորցրած ճանաչել «ԿՐԵԴԻՏ ՀԱՈւՍ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 217 և «ԱԼՄԵԼԵՌՈԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 263 լիցենզիաները: