Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
13/10/2014 19:20
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ և հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: Մենք հպարտանում ենք այն տպավորիչ նվաճումներով, որոնց շնորհիվ ամերիկահայությունն իր արժանի տեղն է զբաղեցրել այս երկրի կյանքում՝ արժանանալով իշխանությունների և ժողովրդի հարգանքին և գնահատանքին»: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ անկախության վերահաստատումից հետո Հայաստանի և ԱՄՆ միջև փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա ձևավորվել են միջպետական ամուր կապեր, զարգացում է ապրել քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում, ձևավորվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կայուն մեխանիզմներ: «Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, և դրանում դեր ունեք նաև դուք` ամերիկահայերդ: Այսօր այդ հարաբերությունների մեջ առաջնային եմ համարում հատկապես տնտեսական կապերի խորացումը, ինչը հետևողական աշխատանք է պահանջում: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Դժվար է գերագնահատել այն հայրենանվեր գործունեությունը, որն այս երկրում կատարում են հայկական կազմակերպություններն ու միությունները, ինչպես նաև առանձին անհատները՝ ամերիկյան պետական տարբեր կառույցներում մշտապես ներկայացնելով և առաջ մղելով հայանպաստ ծրագրեր, պաշտպանելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կենսական շահերը»,- ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը Հայաստանի կառավարության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: «Այսօր մենք սփյուռքահային գործընկերություն ենք առաջարկում, պատրաստ ենք հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում ենք կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Հայաստանի կառավարությունը տալիս է դրա երաշխիքը: Հայաստանը անբաժանելի է Սփյուռքից, և սփյուռքահայության խնդիրները մեր օրակարգային հարցերն են: Հայաստանի կառավարությունն այսօր իր կարողությունների սահմաններում անում է ամեն հնարավորը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Իրաքում ծանրագույն վիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է. հայ ազգի նկատմամբ կատարած ոճրագործությունը ոչ միայն հայության, այլև համամարդկային խնդիր է, և Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը մենք դիտում ենք որպես ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոց: Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելու են պատմական արդարությունը վերականգնելու համար:

Մեր նախնիների հիշատակը, կարծում եմ, պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորությունները Հայրենիքին ի սպաս դնելով: Հզոր Հայաստանով մենք ավելի կմոտեցնենք արդարության հաղթանակի պահը»:

Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված. Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: «Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն նաև պատրաստ է պարտադրված պատերազմին ըստ արժանվույն հակահարված տալու, կանխելու թշնամու անգամ չնչին ոտնձգությունները՝ պաշտպանելով հայ ժողովրդին և Հայաստանի սահմանները: Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»,-ասել է վարչապետը:

Ամփոփելով խոսքը` Հովիկ Աբրահամյանը շեշտել է. «Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով, ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով»:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21