General Electric-ը 1,78 մլրդ դոլարով ձեռք կբերի լիզինգային Milestone Aviation Group-ը
Ամերիկյան General Electric-ը 1,78 մլրդ դոլարով ձեռք կբերի Milestone Aviation Group-ը, որը համարվում է ուղղաթիռների լիզինգային խոշորագույն ընկերությունն աշխարհում: Նախատեսվող գործարքը GE-ի համար համաշխարհային շուկայում գրեթե 2 հազար ծանր ուղղաթիռներով հանդես գալու բացառիկ հնարավորություն կընձեռի: Այդ ուղղաթիռները կարող են նավթի և գազի օֆշորային հարթակներ հասցնել ոչ միայն հարյուրավոր աշխատակիցների, այլև տարբեր սարքավորումներ: Ակնկալվում է, որ GE-ի և Milestone-ի միջև գործարքը ավարտին կհասցվի 2015-ին:
Իռլանդական Milestone Aviation Group-ը հիմնադրվել է 2010-ին, Ռիչարդ Սանտուլիի կողմից: Jordan Co. և այլ ընկերությունների աջակցությամբ Milestone-ին բավական կարճ ժամանակահատվածում հաջողվել է հավաքել ուղղաթիռների պարկ` 2,8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ և կատարել մոտ 3 մլրդ դոլարի պատվեր: Գործարքի ավարտից հետո Ռիչարդ Սանտուլին կղեկավարի ուղղաթիռների լիզինգային բիզնեսը` GE Capital Aviation Services (Gecas)-ի շրջանակներում: