Ուորեն Բաֆեթը 1 մլրդ դոլար է կորցրել IBM-ի բաժնետոմսերի գնանկման արդյունքում
Այն բանից հետո, երբ հրապարակվել են IBM տեխնոլոգիական հսկայի ֆինանսական թույլ ցուցանիշները, ֆոնդային բորսաներում ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գները 13,6 դոլարով անկում են ապրել: Արդյունքում` հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը կորցրել է շուրջ 1 մլրդ դոլար:
Հունիսի 30-ի դրությամբ` Բաֆեթը IBM-ում տնօրինել է մոտ 70,2 մլն դոլարի բաժնետոմս: Փորձագետների կարծիքով` Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերության պորտֆելի համար այդ գումարը ընդամենը մեկ կաթիլ է ծովում:
IBM-ում ունեցած բաժնետոմսերի մասնաբաժինը խոշորությամբ երրորդն է Բաֆեթի պորտֆելում և զիջում է միայն Wells Fargo-ն և Coca-Cola-ին: Ֆինանսական 4-րդ եռամսյակում Berkshire Hathaway-ի զուտ շահույթն ավելացել է 9,6%-ով` ապահովագրական բիզնեսի հաշվին: