ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 21/10/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 21-ին, բորսայում կայացել է 2150000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 8 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 18200000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.50%, փակմանը` 6.51%, առավելագույնը` 6.51%, նվազագույնը` 6.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.5033%: