Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Սպիտակում մոտ 220 ընտանիք կապահովվի աշխատանքով
22/10/2014 18:31
Կիսվել

Սպիտակում մոտ 220 ընտանիք կապահովվի աշխատանքով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի և Լոռու մարզեր: Հանրապետության Նախագահը Շիրակի մարզում ներկա է գտնվել Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և շուրջ 300 երեխայի համար նախատեսված նորաբաց արվեստի դպրոցի ծրագրերին:

Բարերար Հովհաննես Օյունջյանի հայրենանվեր ձեռնարկումների և նրա հիմնած «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի մասին Հիմնադրամի խորհրդի նախագահ Եզնիգ Բալյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ելույթներից հետո, մարզպետը Հ. Օյունջյանին շնորհել է մարզի «Պատվավոր քաղաքացու» կոչում, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարերարին պարգևատրել է Մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով: Ի գնահատումն ազգային բարերարի գործունեության, դեռևս 2011 թվականին ՀՀ Նախագահը Հ. Օյունջյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Մայր հայրենիքում, այդ թվում՝ արվեստների և արհեստների մայրաքաղաք Գյումրիում ուսումնական օջախ կառուցելու իր վաղեմի երազանքը իրականություն դարձնելու հնարավորության և աջակցության համար՝ Հովհաննես Օյունջյանն ընդգծել է, որ նպատակ ունի առաջիկայում ևս արվեստի նոր դպրոց հիմնել, որպեսզի Գյումրիում չկորսվեն դարավոր ավանդույթները. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարգելի՛ մարզպետ և քաղաքապետ, ԱՄՆ դեսպան, սիրելի՛ հյուրեր, տակավին տարիներ առաջ՝ 2000 թվականին, երբ բացվում էր ծնողներիս անունը կրող վարժարանը, հետևյալ խոսքերն ասացի՝ Հայաստանի դժվարին կացության մեջ եթե կարողացա մեկ հատիկ ցորենի սերմ ցանել և նրա արդյունքը քաղել, ապա ես ինքս ինձ երջանիկ կնկատեմ: Հիմա պետք է ասեմ, որ մեկ հատիկը շատացավ՝ վերածվելով ցորենի հասկի: Ուրեմն, առավել ևս իրավունք ունեմ ինքս ինձ երջանիկ համարել: Մանավանդ, որ արդյունքը ոչ միայն ես եմ քաղում, այլ նաև ողջ Գյումրին և Հայաստան աշխարհը», – «Վարդուհի» արվեստի դպրոցի բացման առիթով հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է բարերար Հովհաննես Օյունջյանը:

Լոռու մարզում Նախագահն այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին, ֆաբրիկայի գործունեությանն ու զարգացման ծրագրերին: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ նախկինում նույն վայրում եղել է տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկաներից մեկը, որը 1988թ. ավերիչ երկրաշարժից հիմնովին ոչնչացել էր: Շուրջ մեկ տարի առաջ սկսված Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է ժամանակակից արտադրական հոսքագծերով թռչնաֆաբրիկա: Պատասխանատուների ներկայացմամբ, թռչնամսի արտադրությամբ մասնագիտացվող ընկերությունը բուծելու է համաշխարհային ճանաչում ունեցող մսատու թռչուններ: Թռչնաբուծարանի շահագործումը հնարավորություն կընձեռի շուրջ 25 տոկոսով ավելացնելու թռչնամսի տեղական արտադրությունը, իսկ շրջակա բնակավայրերի գյուղատնտեսներին՝ իրացնելու իրենց հացահատիկային բերքը: Սպիտակի թռչնաֆաբրիկայի բացումով մոտ 220 ընտանիք կապահովվի աշխատանքով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88