CITIBANK-Ը ԵՎ GOLDMAN SACHS-Ը ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱՃՈՒՂԵՐ ԲԱՑԵՆ ԻՐԱՆՈՒՄ
Իրանական մամլուլի հաղորդումներից տեղեկանում ենք, որ ամերիկյան 4 բանկեր, որոնց թվում` Citibank և Goldman Sachs բանկերը, կարող են իրենց մասնաճուղերը բացել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Որոշ տեղեկությունների համաձայն վերոնշյալ բանկերը 20 օր առաջ համապատասխան դիմումներով դիմել են Իրանի Կենտրոնական Բանկին: Եթե Իրանի Կենտրոնական Բանկը դրական որոշում կայացնի, ապա ամերիկյան բանկերը իրենց մասնաճուղերը կբացեն իրանյան ազատ առևտրի գոտում, իսկ դրանից հետո ամերիկյան բանկերը նաև հնարավորություն կստանան Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում նույնպես գործունեություն ծավալել: