Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողով
06/11/2014 14:55
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողով

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողովը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ժողովին մասնակցում էին ոլորտում գործող առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, և նրա զարգացման համար անչափ կարևոր է կոոպերատիվների և միությունների ստեղծումը: Քանի որ վերամշակող ճյուղը գյուղատնտեսական ոլորտի հիմնական ուղղություններից մեկն է, հետևաբար կա անհրաժեշտություն միավորել այդ ճյուղի ընկերությունները մեկ միության ներքո, որը ոչ միայն կզբաղվի մսամթերք արտադրողների խնդիրների լուծմամբ, այլ նաև կհամագործակցի անասնապահության ոլորտում գործող արտադրողների հետ», – նշել է իր բացման խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ միության ստեղծումը բխում է նաև պետության շահերից` նկատի ունենալով առաջիկայում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հանգամանքը:

Միաժամանակ նախարար Սերգո Կարապետյանը շեշտեց, որ մսամթերք արտադրողների միության ապագա նախագահը պետք է ոչ միայն լինի ոլորտի գիտակ, այլև ակտիվորեն մասնակցի ոլորտային բոլոր միջոցառումներին ու քննարկումներին:

Ժողովի ընթացքում մասնակիցները ստորագրեցին Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր պայմանագիրն ու հաստատեցին միության կանոնադրությունը: Միաձայն կողմ քվեարկությամբ միության նախագահ ընտրվեց «Ա.Բիլյան» ՍՊԸ տնօրեն Արամայիս Բիլյանը:

Շնորհավորելով միության նախագահին` նախարար Սերգո Կարապետյանը մաղթեց նրան բարեհաջող ու արդյունավետ աշխատանք` հավաստիացնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բազմակողմանիորեն կաջակցի նորաստեղծ միությանը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21