Եվրոգոտու երկրներին սպառնում է դեֆլյացիա. ԱՄՀ ղեկավար
Միասնական արժույթի բլոկի որոշ երկրներում նկատվում են դեֆլյացիային անցնելու ռիսկեր, Փարիզում տեղի ունեցած համաժողովին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը:
Եվրոպական կենտրոնական բանկի կողմից խթանման լրացուցիչ միջոցների ներդրումը Լագարդի կողմից որակվել է «հիմնավորված և նպատակային»:
ԱՄՀ ղեկավարի կարծիքով` ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պետք է պահպանի իր դրամավարկային քաղաքականության ընթացիկ կուրսը: Ընդ որում` Լագարդը բարձր է գնահատել ամերիկյան ԿԲ-ի հաղորդակցությունների թափանցիկությունը:
Միևնույն ժամանակ, Ճապոնիայում նախորդ շաբաթվա ընթացքում աննախադեպ խթանիչների ընդլայնումը ԱՄՀ ղեկավարի կողմից բնորոշվել է որպես «ծայրահեղ խիզախ» քայլ: