Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
11/11/2014 14:27
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել սոցիալական աշխատողի օրվան ու սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին նվիրված համաժողովի հանդիսավոր բացմանը:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Սոցիալական աշխատողները Հայաստանում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն նաև գերլարում, հատկապես երբ գործ ունեն բնակչության առավել խոցելի շերտերի հետ: Դրան զուգընթաց այն պահանջում է նաև մարդկանց իրավունքների հանդեպ հարգանքի և հումանիզմի սկզբունքների վրա հիմնված հատուկ վերաբերմունք և սրտացավ մոտեցում:

Վարչապետի խոսքով՝ սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումներն իրականացվում են սոցիալական ծառայությունների համալիր մատուցման նոր մոտեցումներով և նպատակ ունեն ոչ միայն արձագանքել առկա կարիքներին, այլև կանխատեսել ու հնարավորինս կառավարելի դարձնել հետագա ռիսկերը: Իսկ ոլորտում հաջողությունների գրանցումը կախված է ոչ միայն բարելավված օրենքներից և կատարելագործված ընթացակարգերից, այլև դրանք կյանքի կոչելու հանձնառությունից: Վարչապետը նշել է, դեռևս շատ անելիքներ կան աղքատությունը կրճատելու, հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ երաշխավորելու, մարդկանց կարիքները հոգալու համար: Վարչապետը շեշտել է, որ ներկաները և սոցիալական ոլորտի հազարավոր մյուս ներկայացուցիչները կոչված են ամենօրյա աշխատանքով օգնել մարդկանց հնարավորինս թեթևացնել իրենց հոգսերը, լուծել իրենց սոցիալական խնդիրները: 

Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու սոցիալական ոլորտի զարգացմանն ու հետագա կատարելագործմանն առնչվող խնդիրները և նորանոր հաջողություններ մաղթել սոցիալական աշխատողներին իրենց կարևոր առաքելության իրականացման գործում:

Հովիկ Աբրահամյանը սոցիալական ոլորտում ներդրած ավանդի, բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար և սոցիալական աշխատողի օրվա առթիվ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող Նառա Բաղդասարյանին, Իջևանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Տիգրան Պողոսյանին, Նոր Նորքի սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ալվարդ Սարգսյանին, Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և ծրագրերի իրականացման բաժնի պետ Սոնիկ Եղիազարյանին, «Երևան N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բուժքույր Էմմիկ Իվանյանին և «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի հետազոտությունների և վերլուծություների բաժնի պետ Սեդա Իսրայելյանին՝ խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով, որոնք ներկայացված էին Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մի շարք նախարարությունների ու ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից: Հովիկ Աբրահամյանը զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքով և հետագա քայլերով: Նշենք, որ միջոցառման կազմակերպմանը աջակցել է նաև USAID/PRIP ծրագիրը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11