ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 11/11/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 11-ին, բորսայում կայացել է 16500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 23 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 17780000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 5.55%, փակմանը` 5.30%, առավելագույնը` 5.55%, նվազագույնը` 5.30%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.4611%: