
Իրանը շահագործման կհանձնի 8 նոր էլեկտրակայան
Մինչև իրանական օրացույցի ընթացիկ տարվա վերջը (2015թ. մարտի 21) Իրանում շահագործման կհանձնվի 8 նոր էլեկտրակայան` 1020 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, հայտարարել է Իրանի էներգետիկայի զարգացման կազմակերպության տնօրեն Մաջիդ Սալեհին:
Նրա խոսքով` մինչև 2015թ. գարնանը կառավարությունը նախատեսում է 2 ջերմաէլեկտրակայան (ՋԷԿ) շահագործման հանձնել Էսլամաբադ քաղաքի արևմուտքում, 2-ը` Իրանի հարավ-արևելքում (Գենավեհ և Չադորմալու քաղաքներում), 2-ը` հարավում (Քերման նահանգում) և 2-ն էլ` Բանդեր Աբաս քաղաքում:
Իրանի զարգացման հնգամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների ավելացում` տարեկան 5 հազար ՄՎտ-ով: