
Բաֆեթը 4,7 մլրդ դոլարով կգնի Duracell-ը
Հայտնի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը սպառողական ապրանքների հատվածի առաջատար Procter & Gamble-ից (P&G) ձեռք է բերելու մարտկոցներ արտադրող Duracell ընկերությանը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Գործարքի շրջանակներում, որը նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ. կեսերը, ներդրումային հիմնադրամը P&G-ին կվերադարձնի 4,7 մլրդ դոլարի բաժնետոմս, այսինքն` P&G-ում տնօրինած իր բոլոր բաժնետոմսերը: Փոխարենը` P&G ընկերությունը պարտավորվում է մինչև Berkshire-ի կողմից Duracell-ի ձեռքբերումը, վերջինիս դրամական միջոցների ծավալը հասցնել նվազագույնը 1,7 մլրդ դոլարի: