ՌԴ բանկերի շահույթը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր հատվածում ՌԴ վարկային կազմակերպությունների շահույթը տարեկան արտահայտությամբ նվազել է 10,7%-ով` կազմելով 732 մլրդ ռուբլի:
Հոկտեմբերին բանկային հատվածի ակտիվներն ավելացել են 4,5%-ով: Ոչ ֆինանսական կազմակերպությունների վարկերն աճել են 3,8%-ով, ֆիզիկական անձանցը` 1,0%-ով: Մեկ ամսվա ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի համախառն ծավալն արձանագրել է 3,0% աճ:
Հոկտեմբեր ամսին Ռուսաստանի բանկի փոխառությունների ծավալն ավելացել է 9,1%-ով, միաժամանակ` 18,9%-ով աճել է Դաշնային գանձարանի վարկային կազմակերպություններում տեղաբաշխված ավանդների ծավալը: