Իրանի խորհրդարանն ընդունել է նավթաքիմիական արտադրության խթանման ծրագիր
Իրանի խորհրդարանը ընդունել է ծրագիր, համաձայն որի` առաջիկա տասնամյակում նավթաքիմիական արտադրությունը երկրում նախատեսվում է հասցնել տարեկան մինչև 100 մլն տոննա: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Ծրագրով նախատեսվում է հում նավթի և գազային կոնդենսատի իրացումը հասցնել օրական 5 մլն բարելի:
Կանխատեսումների համաձայն` Իրանում նավթաքիմիական արտադրության ընդհանուր ծավալը մինչև իրանական ընթացիկ տարվա վերջը (2015թ. մարտի 20) կհասնի 44 մլն տոննայի: Ընդ որում, այդ ժամանակահատվածում Իրանը շահագործման կհանձնի վեց նոր նավթաքիմիական համալիր: