![Հովիկ Աբրահամյան. «Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների»](https://b24.am/pub/uploads/2014/11/Hovik_Abrahamyan_2_613706132-1280x853.jpg)
Հովիկ Աբրահամյան. «Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամայանը անդրադարձել է ընդիմադիր ուժերի հետ քննարկվող հարցերին: Վարչապետը մասնավորապես ասել է.
«Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»: