Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎիվաՍել-ՄՏՍ. Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը
18/11/2014 15:43
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնը

«Ոսկե ծիրան»  Երևանի միջազգային կինոփառատոնը և Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, սկսում են «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց  կինոփառատոնը: Այն մեկնարկում է 2014թ. նոյեմբերի 18-ին և կավարտվի 2015թ.-ի փետրվարի 25-ին:

«Արդեն չորրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է WebԾիրան համահայկական առցանց կինոփառատոնը: Մշակութային կարևոր այս իրադարձություն շնորհիվ հանրության դատին են ներկայացվում երիտասարդ կինոարտադրողների աշխատանքները: Փառատոնը սկսնակ ռեժիսորներին ընձեռում է` առանց խոշոր ֆինանսական ներդրման իրենց ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելու հնարավորություն և  ազատում հովանավորներ փնտրելու ինչպես նաև արտերկիր մեկնելու անհրաժեշտությունից: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ տարբեր երկրների սիրողական ֆիլմարտադրողներին տրվում է եզակի հարթակ՝ իրենց տաղանդը բացահայտելու, ճանաչում ձեռք բերելու և պրոդյուսերների ուշադրությունն իրենց աշխատանքերի վրա հրավիրելու համար: Հավատարիմ մնալով երիտասարդությանը մշակութային նախաձեռնություններում աջակցելու քաղաքականությանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում երիտասարդ հայ ֆիլմարտադրողներին իրենց ծրագրերի իրականացման հարցում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է 1 գլխավոր և 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 400 000 ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, իսկ մյուս մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաև նկարահանող պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի, նաև` հատուկ դիպլոմի:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային (խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն) սահմանափակումների:

Ֆիմերը, «Web Ծիրան» համահայկական 4-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, պետք է ներկայացնել DVD կրիչով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2014թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում (գրասենյակի հասցեն` Երևան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42):

Ֆիլմերը կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

«Web Ծիրան» համահայկական 4-րդ առցանց կինոփառատոնն այս տարի արդեն երկրորդ անգամ ներկայացնում է «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը:

Ծրագրում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ-հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ տեսահոսթինգային որևէ պորտալում դրանց հղումները հեղինակները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, կցելով հեղինակի մասին համառոտ տեղեկություն, գործող բջջային հեռախոսահամար և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից` իր պատասխանատվությամբ: Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կստանա հատուկ մրցանակ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2