
ՀՀ կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել մաքսային բարեփոխումների համար
Այսօր կայացած հերթական նիստում ՀՀ կառավարությունն իր հավանություն է տվել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նորերի ներդրման տեխնիկական առաջադրանքին:
Նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ դրամ: