Peugeot-ը մտադիր է 2,45 հազար աշխատատեղ կրճատել
Ֆրանսիական հիմնական ավտոարտադրողներից PSA Peugeot Citroen ընկերությունը հաջորդ տարի Ֆրանսիայում մտադիր է կրճատել լրացուցիչ 2,45 հազար աշխատատեղ: Գործառնությունների վերակառուցման փուլում գտնվող ավտոարտադրողը ընթացիկ տարում կկրճատի ֆրանսիական հաստիքների 17%-ը կամ 11,2 հազար աշխատատեղ:
Վերակառուցման ծրագիրը, որն իրականացվում է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կարլոս Տավարեսի նախաձեռնությամբ, սկսել է դրական ազդել ֆինանսական արդյունքների վրա: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ, ընկերությունում արձանագրվել է շահույթի աճ:
Անձնակազմի ծախսերի կրճատումը հանդիսանում է Peugeot-ի վերակառուցման ծրագրի կարևոր մասը: Անցյալ տարվա հոկտեմբերին ընկերությունն իր աշխատակիցների հետ կնքել է աշխատավարձերի սառեցումը ենթադրող պայմանագիր` դրանով խոստանալով Ֆրանսիայում զերծ մնալ մասշտաբային կրճատումներից: