Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը
21/11/2014 16:57
Կիսվել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև):

Նախագահը շնորհավորել է դեսպան Պրահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ հայ և սլովեն ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հիմքի վրա Հայաստանը և Սլովենիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողությամբ զարգացնում են միջպետական հարաբերությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալից են եղել հատկապես 2010 և 2011 թվականները, երբ երկու երկրների նախագահները բարձր մակարդակի հանդիպումներ ունեցան, որոնց արդյունքում զգալիորեն հարստացվեց համագործակցության իրավապայմանագրային դաշտը, նոր մակարդակի բարձրացվեց քաղաքական երկխոսությունը, տնտեսական ոլորտում որոշակիորեն աշխուժացավ փոխգործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Նատաշա Պրահը երկուստեք կարևորել են հաճախակի փոխայցելությունները, սերտ համագործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Սլովենիայի դեսպանը նշել է, որ ընտրություններից հետո իր երկրում վերջերս ձևավորված խրհրդարանն սկսել է գործունեությունը, և երկրի իշխանություններին կառաջարկի օրենսդիր մարմնում ստեղծել Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ՝ այդ մակարդակում ևս խթանելու սերտ գործակցությունը:

Դեսպան Պրահի խնդրանքով Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները:

Սլովենիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: 

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75