Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՎիվաՍել-ՄՏՍ. Կայացել է «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչը
25/11/2014 17:14
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Կայացել է «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչը

«Երևան Էքսպո» կենտրոնում կայացավ «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էր 11 թիմ, որոնք հիմնականում կարողացել էին լուծել առաջադրված խնդիրները:

Մրցույթի ժյուրիի գնահատմամբ առաջին տեղը կիսեցին Երևանից IRC և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Digital Cloud թիմերը: Այս թիմերի յուրօրինակ տեխնիկական լուծումներով նախագծած և ծրագրավորած ռոբոտները անսխալ կատարեցին տրված առաջադրանքը՝ հավաքելով հնարավոր առավելագույն միավորները: Նշենք նաև, որ Digital Cloud թիմը ԴիջիԹեք Էքսպո 2014-ի շրջանակներում անցկացված «ԷկոՌոբոտ» մրցույթի հաղթողն է, իսկ IRC թիմը ձևավորվել է նույն՝ Robofest-ի այցելուներից: Մրցույթի նախնական փուլերում ներկայացնելով միայն ծրագրային առաջարկությունը՝ թիմին տրամադրվեցին ծրագրին համապատասխան ռոբոտի դետալներ: 

Մրցույթի կազմակերպիչների սահմանած «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Digital Cloud թիմը, իսկ Գավառի թ. 2 միջնակարգ դպրոցի «Գավառ» թիմն արժանացավ «Ամենաերիտասարդ թիմ» խրախուսական մրցանակին:

Առաջնությունն անցկացվում է 2008 թվականից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր տեխնոլոգիաների նկատմամբ և ի հայտ բերել օժտված պատանիների և աղջիկների, ովքեր հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում: Այժմ հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ, որոնցից 50-ը՝ մարզերում և Արցախում: 

Եզրափակչին մասնակցող թիմերից 10-ը ներկայացնում են դպրոցական ռոբոտաշինական խմբակները, որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն): 

«Ակնառու է, որ դպրոցական ինժեներական խմբակներն ու այս մրցաշարը մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների և դպրոցականների շրջանում, ինչը մեզ պարտավորեցնում է առավել ընդլայնել ոչ միայն այդ խմբակների աշխարհագրությունը և երիտասարդների ներգրավվածությունը, այլև նմանատիպ մրցույթների բովանդակությունն ու առաջադրվող խնդիրները»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«ԱրմՌոբոտիքս» ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Մրցույթի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերը՝ Վորլդ Վիժն Հայաստանը: 

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12