HP-ի եռամսյակային շահույթը կրճատվել է
Ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերության զուտ շահույթի ծավալը ֆինանսական չորրորդ եռամսյակի (ավարտվել է հոկտեմբերի 31-ին) արդյունքներով նվազել է 6%-ով և կազմել 1,33 մլրդ դոլար` 2013թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 1,414 մլրդ դոլարի նկատմամբ:
Հաշվետու շրջանում եկամուտների ծավալը կրճատվել է 2,5%-ով և կազմել 28,406 մլրդ դոլար` մեկ տարի առաջ կազմած 29,131 մլրդ դոլար ցուցանիշի նկատմամբ:
2014թ. արդյունքներով` HP ընկերության զուտ շահույթի ծավալը կրճատվել է 2%-ով և կազմել 5,013 մլրդ դոլար, իսկ եկամուտները նվազել են 0,8%-ով (111,454 մլրդ դոլար):