ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 28/11/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 28-ին, բորսայում կայացել է 500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 434.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 434.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 13 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 26050000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 10.30%, փակմանը` 10.30%, առավելագույնը` 10.30%, նվազագույնը` 10.30%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 10.3000%: