ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 04/12/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 4-ին, բորսայում կայացել է 3500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 438.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 439.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 19600000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 21.00%, փակմանը` 24.00%, առավելագույնը` 24.01%, նվազագույնը` 21.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 23.0558%: