
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն կոմիտեն տեղափոխելու նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգի կառավարման արդյունավետությունը և լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին: Վարչապետը կոմիտեի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակել բարեփոխումները: