Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման. Նրանից հօգուտ պետության կբռնագանձվի 296 մլն դրամ
08/12/2014 22:51
Կիսվել

Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման. Նրանից հօգուտ պետության կբռնագանձվի 296 մլն դրամ

Դեկտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավճիռը: Վազգեն Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով և պատիժների համակցությամբ դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Խաչիկյանից հօգուտ պետության կբռնագանձվի 296.115.252 ՀՀ դրամ:

Ըստ հրապարակված տեղեկատվության՝ ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 5,5-ական տարի ժամկետով ազատազրկման: Ամբաստանյալներ Սամվել Էլբակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4,5-ական տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ դատարանը սահմանել է 1-ական տարի ժամկետով փորձաշրջան, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին վերացվել է: Արթուր Սուքիասյանը ևս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Սարգիս Սարգսյանը, Համլետ Մարտիրոսյանը, Հրանուշ Դանիելյանը, Բագրատ Մուրադյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4-ական տարվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է 1-ական տարի ժամկետով փորձաշրջան: Իսկ Արմեն Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4 տարվա ազատազրկման, սակայն նրա պատժից դուրս է եկել կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը և դատապարտվել է 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75