
G7-ը Ուկրաինային լրացուցիչ 4 մլրդ դոլար կտրամադրի
Մեծ յոթնյակի երկրները քննարկում են Ուկրաինային լրացուցիչ 4 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Հարցի շուրջ բանակցություններն սկսել են մի քանի օր առաջ` Ուկրաինայի տնտեսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված: Առայժմ որևէ կոնկրետ որոշում չի կայացվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Եվրամիությունից ստացել է ֆինանսական օգնության երկրորդ տրանշը` կես միլիարդ եվրոյի չափով: Փոխառության տոկոսադրույքը կազմում է 1,375%, իսկ վարկային պարտավորությունների մարման ամսաթիվը` 2029թ. հոկտեմբերի 4-ն է: Վարկային միջոցները տրամադրվել են` ԵՄ պարտադրմամբ ուկրաինական իշխանությունների կողմից պետական ֆինանսների, առևտրի, հարկահանության, էներգետիկայի ոլորտներում իրականացրած փոփոխությունների բարեհաջող կատարման արդյունքում: