Blackstone-ը վաճառքի է հանել գրասենյակային հաստատությունները
Ուղղակի ներդրումների խոշորագույն հիմնադրամը համարվող Blackstone Group-ը Կալիֆորնիայում վաճառքի է հանել գրասենյակների համար նախատեսված 26 հաստատություն` 3,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Գնորդի դերում հանդես է գալիս անշարժ գույքի գործարքներով զբաղվող Hudson Pacific Partners (HPP) ընկերությունը:
Գրասենյակային շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 761 հազար քմ: Սրանք այն ակտիվների թվում են, որոք Blackstone-ը ձեռք է բերել 2007-ին` Equity Office Property Trust հիմնադրամը 39 մլրդ դոլարով գնելու արդյունքում:
Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2015-ի առաջին կեսին: Արդյունքում` HPP-ն կդառնա Սիլիկոնային հովտում գրասենյակների խոշորագույն սեփականատերը: