Պաշտոնական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կստորագրվի համագործակցության հնգամյա ծրագիր
09/12/2014 16:13
Կիսվել

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կստորագրվի համագործակցության հնգամյա ծրագիր

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պաշտոնական պատվիրակության անդամներին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նկատել է, որ երկուստեք իրականացվող ծրագրերի և փոխգործակցության արդյունավետությունը վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին: 

«Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և մենք կարևորում ենք Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը: Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում: Առանձնակի կարևոր ու ողջունելի է նաև, որ Սանկտ Պետերբուրգի և Երևանի բարեկամական կապերի համատեքստում մեծ կշիռ ունի մշակութային բաղադրիչը, ինչն անշուշտ կարևոր է մշակութային հարուստ ժառանգություն ու ավանդույթներ ունեցող քաղաքների համար», – ընդգծել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված առաջարկները և նախաձեռնությունները: Ըստ այդմ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է նախապատրաստել և հաջորդ տարի ստորագրել հնգամյա համագործակցության ծրագիր:

«Երևանի և Սանկտ Պետերբուրգի փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում և, հաշվի առնելով, որ աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես եղել է նկատելի ու արդյունավետ, և այս տարի, ըստ էության, լրանում է եռամյա համագործակցության համաձայնագրի ժամկետը, առաջարկում եմ, այն թարմացնենք և արդեն հաջորդ համաձայնագիրը ստորագրենք հնգամյա ժամկետով: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է համապատասխան օղակների պատասխանատուներին՝ Սանկտ Պետերբուրգի գործընկերների հետ քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Ես համոզված եմ, որ համագործակցության շարունակականության շնորհիվ ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվելու Երևանում: 

Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ իրենց կողմից ևս արդեն իսկ աշխատանքներ տարվում են նոր համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ, և վստահեցրել է, որ 2015թ.-ի ապրիլին Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվելու ժամանակ էլ կստորագրվի հնգամյա համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման շրջանակում համագործակցության հետագա ծրագրերում կողմերն առանձնակի կարևորել են նաև երիտասարդական փոխանակումները, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3