ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 10/12/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 10-ին, բորսայում կայացել է 100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 461.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 461.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 2 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 1150000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 20.50%, փակմանը` 21.00%, առավելագույնը` 21.00%, նվազագույնը` 20.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 20.5652%: