ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 11/12/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 11-ին, բորսայում գործարքներ չեն կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 10 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 12650000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 22.00%, փակմանը` 23.00%, առավելագույնը` 23.00%, նվազագույնը` 22.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 22.1640%: