Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին
12/12/2014 14:20
Կիսվել

Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության և միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի և Հայաստանի Հանրապետության միջև իրավապայմանագրային դաշտը, զարգացել է միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահը կարեւորել է նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ և ևրոպական արժեքներին ու սկզբունքներին. Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վերահաստատելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ եղանակով կարգավորման սկզբունքին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն նաև լատվիացի գործընկերները:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշմանը՝ Լատվիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հարգում է մեր երկրի՝ աշխարհաքաղաքական իրադրությունից և ազգային շահերից բխող որոշումը: Նա փաստել է, որ Եվրոպական միությանը և Հայաստանին հետաքրքրող բոլոր ոլորտներում համագործակցությունը կշարունակվի, և այդ նպատակով կարող են մշակվել ճանապարհային քարտեզ ու նոր մանդատ:

Արտահայտելով ԼՂ հիմնախնդրի հետ կապված դիրքորոշումը՝ Էդգարս Ռինկեւիչը մասնավորապես նշել է, որ այն անփոփոխ է՝ սատարել հիմնախնդրի բանակցային ճանապարհով լուծմանը:

Անդրադառնալով հայ-լատվիական երկկողմ հարաբերություններին՝ նախարարը դրական է գնահատել մեր երկրների քաղաքական փոխհարաբերությունները, սակայն նկատել է, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսական և կրթական ոլորտներում համագործակցությունը: 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91