ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 12/12/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 12-ին, բորսայում գործարքներ չեն կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 1 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 150000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 23.00%, փակմանը` 23.00%, առավելագույնը` 23.00%, նվազագույնը` 23.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 23.00%: