Մասնավոր հատվածը մեր երկրում իրականացրել է 134,08 մլրդ դրամի շինարարություն
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին բիզնես ոլորտը մեր երկրում իրականացրել է 134,08 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 1.5%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ բիզնես ոլորտն ապահովել է հաշվետու ամիսներին մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի շուրջ 47%-ը:
Նշենք, որ հունվար-հոկտեմբերին մեր երկրում իրականացվել է 287,21 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:
Շինարարության ընդհանուր ծավալում իրենց մասնաբաժնով երկրորդ տեղում տնային տնտեսություններն են: Բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները կազմել են 65,63 մլրդ ՀՀ դրամ: