Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը
17/12/2014 12:35
Կիսվել

Կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը

2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և այլ համապատասխան իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ` դեսպան Ջոն ՀեՖերնի գլխավորությամբ:

Ողջունելով մասնակիցներին` ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և էապես կարևորում է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մարկարդակը և հետաքրքված է ընդլայնել համագործակցության ոլորտների շրջանակը. «Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկկողմ ակտիվ համագործակցության համատեքստում արձանագրված ձեռքբերումների համար՝ մուտքի արտոնագրի դյուրացման և ազատականացման գործընթացում, ինչը կնպաստի երկու պետությունների միջև համագործացության սերտացմանը: Բարձր եմ գնահատում նաև ամերիկյան կողմի` երկու պետությունների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության հարցում դիրքորոշման վերանայումը: Վստահ եմ, որ համաձայնագրի ստորագրումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերություններում նոր ու բարենպաստ միջավայրի ստեղծման համար»:

Նախարարը կարևորել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված ակտիվ, փոխշահավետ և արդյունավետ փոխհամագործակցությունն, ինչպես նաև կարևորագույն ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ՀՀ-ին ցուցաբերվող օժանդակությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` հայ-ամերիկայն միջկառավարական հանձնաձողովը երկարատև համագործակցության կարևորագուն հարթակներից է դարձել և կշարունակի այդպիսինն մնալ: Կողմերը, նախորդ շաբաթ հայտարարված արտոնագրային ռեժիմի հետ կապված փոխհամաձայնությանն անդրադառնալուց բացի, քննարկել են նաև 2013թ. նիստի արդյունքում ստորագրված Գործողությունների ծրագրում ամրագրված մյուս կետերի կատարման ընթացքը: Հայկական կողմը, ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես ընդգծել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, Հարկային օրենսգրքի ստեղծմանն ուղղված աշխատանքերը, էներգետիկայի ոլորտում` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով վերջերս կնքված վարկային համաձայնագրի կարևորությունը:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Մեծամորի ատոմակայանին տրամադրվող ԱՄՆ աջակցության, մեր երկրում ջրավազանների կառավարման հարցերի շուրջ. Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է մինչև 2015 թվականի սեպտեմբերը բարելավել ջրի կառավարման մասին օրենսդրությունը: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանը` հստակեցնելով 2015թ. գարնանը նախատեսված Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման շրջանակները` ներառյալ հնարավոր երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք կարող են խորացնել տնտեսական ու առևտրային կապերը երկու երկրների միջև: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2