
Nike-ի զուտ շահույթն ավելացել է
Սպորտային ապրանքների խոշորագույն արտադրողը համարվող ամերիկյան Nike ընկերության զուտ շահույթը ֆինանսական երկրորդ եռամսյակում աճել է 23%-ով: Սեպտեմբեր-նոյեմբերին Nike-ն ունեցել է 655 մլն դոլարի շահույթ (կամ մեկ բաժնետոմսի դիմաց 74 ցենտ)` նախորդ տարվա 534 մլն դոլար ցուցանիշի նկատմամբ (կամ մեկ բաժնետոմսի դիմաց 59 ցենտ):
Հաշվետու շրջանում եկամուտներն ավելացել են 15%-ով և կազմել 7,38 մլրդ դոլար` մեկ տարի առաջ արձանագրված 6,431մլրդ դոլարի համեմատ: Առևտրային և վարչական ծախսերն աճել են 17%-ով և կազմել 2,4 մլրդ դոլար:
Նշված ժամանակահատվածում ընկերության արտադրանքի պատվերներն ավելացել են 7%-ով, իսկ կապիտալիզացիան տարեսկզբից սկսած աճել է 24%-ով: