
Վրաստանի արևելքում կկառուցվի առաջին հողմային էլեկտրակայանը
Վրաստանի էներգետիկայի նախարարությունը «Էներգետիկայի զարգացման հիմնադրամի» հետ համատեղ Արևելյան Վրաստանի Գորի քաղաքում կկառուցի հողմային էլեկտրակայաններ` էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:
Վրաստանում կառուցվող առաջին հողմային էլեկտրակայանը կունենա 20 մՎտ հզորություն (մինչև 300 մՎտ ավելացնելու հնարավորությամբ): Էլեկտրակայանը կառուցվելու է պետության միջոցների հաշվին: Նախագծի ներդրումային արժեքը գնահատվում է 30 մլն դոլար: Շինարարությունների սկիզբը նախատեսված է 2015 թվականին: