Ավիատոմսերի գները նվազել են մոտ 12%-ով
2014 թվականի հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը աճել է 23%-ով և կազմել շուրջ 1898,4 հազար ուղևոր, ընդ որում՝ ժամանումը՝ 939,0 հազար, իսկ մեկնումը՝ 954,4 հազար ուղևոր: Այս մասին վկայում են Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիւսներին թռիչքների հաճախականությունը աճել է 22%-ով և կազմել 19215 թռիչք, ընդ որում՝ ժամանաումը՝ 9606, մեկնումը՝ 9609:
2014 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է ավիատոմսերի գների մոտ 12% անկում: