Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվել է Հայաստանում «Տարվա լավագույն ղեկավար»
29/12/2014 18:44
Կիսվել

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվել է Հայաստանում «Տարվա լավագույն ղեկավար»

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Վստահության վարկանիշ 2014» կոնտենտ վերլուծության շրջանակում արժանացավ «Տարվա լավագույն ղեկավար» կոչմանը:  Պատվավոր մրցանակը շնորհվեց «Համազգային վստահություն» խորհրդի կողմից 2014 թվականին Beeline ապրանքանիշի նկատմամբ վաստակած համակրանքի  և վստահության համար:

«Համազգային վստահություն» խորհուրդը մեր երկրում զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ և կազմակերպում մեծամասշտաբ միջոցառումներ ու մրցանակբաշխություններ: Այս տարի «Համազգային վստահություն» խորհուրդն ավելի քան 100 ընկերության շրջանում իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2014թ. կատարած սոցհարցումների և փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքում էլ ձևավորվել է  «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխությունը:

«Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել և հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին և անհատներին ովքեր իրենց ձեռքբերումների և իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ,  այլ նաև ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ և առաջավոր փորձ տարածող։

«Մեր մրցանակակիրները յուրաքանչյուր ոլորտից ընտրված լավագույներն են, մենք ռեյտնիգավորել և ամենից բարձր վարկանիշի ենք արժանացրել միայն առաջատար անհատներին ու կազմակերպություններին: Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մեր ամենից բարձր վարկանիշ ունեցողներից մեկն է: Վստահ ենք, որ առաջատարի պատվավոր կոչումը հիմք է դառնալու նվաճելու նորանոր հորիզոններ»,- նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:   

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին և հարցման մասնակիցներին նման բարձր գնահատականի համար։ Շատ ուրախ եմ, որ Beeline բաժանորդները վստահում և հավատում են մեզ։ Այս մրցանակը մեր բոլորի հաղթանակն է, քանի որ Beeline թիմն ամբողջ տարի աշխատել և արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ զգա մեր սերն և հոգատարությունը»,–  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս տարվա ընթացքում Beeline-ն արժանանում է արդեն հինգերորդ պատվավոր մրցանակին: 2014 թ. սեպտեմբերին, ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնն երկու անվանակարգում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում, հոկտեմբերին Beeline-ը ճանաչվեց «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր», իսկ տարեվերջին արժանացավ նաև «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերության» կոչմանը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69