2014-ին Ուկրաինայի ՀՆԱ-ն կրճատվել է 7,5%-ով
Ընթացիկ տարում ուկրաինական ՀՆԱ-ի անկումը կազմել է 7,5%, իսկ սղաճի մակարդակը հունվար-նոյեմբերին հասել է մինչև 21%: Ուկրաինայի կենտրոնական բանկի նախագահ Վալերիա Գոնտարևայի խոսքով` 7,5% անկումը գործնականում նշանակում է 100 տոկոսանոց դեվալվացիա:
Գոնտարևայի կարծիքով` նման պայմաններում հնարավոր չէ պահպանել գրիվնայի կայուն փոխարժեքը: «Սա պարզապես անիրական առաջադրանք է (փոխարժեքային կայունությունը պահպանելը), քանի որ այն գրված չէ որևէ երկրի սահմանադրությունում, նկատել է գլխավոր կարգավորչի ղեկավարը` հավելելով, որ ռուբլու արժեզրկումը Ռուսաստանում ևս «բացառապես բացասաբար է» անդրադառնում գրիվնայի փոխարժեքի վրա: Իսկ սա բացատրվում է նրանով, որ Մոսկվան նախկինի պես շարունակում է մնալ Կիևի հիմնական առևտրային գործընկերներից:
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին արտաքին առևտրի ընդհանուր հաշվեկշռում ՌԴ հետ ունեցած առևտուրը կազմել է Ուկրաինայի ներկրման 25%-ը և արտահանման 18%-ը: