Ֆինանսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Կենտրոնական բանկ. 2014 թ. դեկտեմբերի 23-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
31/12/2014 16:09
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2014 թ. դեկտեմբերի 23-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2014 թ. դեկտեմբերի 23-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 23-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2014 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9% գնաճի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է և ամսվա վերջին կազմել 2.6%: Վերջինս առավելապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների 3.2% աճով՝ 1.7 տոկոսային կետ նպաստմամբ, որի կառուցվածքում մեծ աճ է արձանագրվել «Միրգ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գներում՝ համապատասխանաբար 10.4% և 13.3% (ընդհանուր նպաստումը 1.2 տոկոսային կետ): Նոյեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 1.5%:

ՀՀ տնտեսության 2014 թ. չորրորդ եռամսյակի ընթացիկ զարգացումները վկայում են այն մասին, որ տնտեսական աճը հիմնականում կգտնվի իր ծրագրված ցուցանիշի շրջակայքում՝ տարեվերջին ձևավորվելով 3.1-3.6% միջակայքում: Մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների մասով առավելապես պահպանվել են նախորդ եռամսյակի միտումները, ինչպես նաև շարունակել են կրճատվել ՀՀ հիմնական գործընկեր երկրներից ստացվող դրամական փոխանցումները՝ պայմանավորված ՌԴ տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու արժեզրկմամբ: Միևնույն ժամանակ, չորրորդ եռամսյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է թույլ զսպող:

2014 թ. հունվար-նոյեմբերի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.7%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 2.1%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 3.9%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնցում դեկտեմբերին դիտվել էին կտրուկ փոփոխություններ՝ պայմանավորված արժութային շուկայի զարգացումներով և դրան ԿԲ-ի արձագանքմամբ: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը դեկտեմբերի 22-ի դրությամբ նախորդ ամսվա նկատմամբ աճել է 12.7 տոկոսային կետով՝ կազմելով 19.8%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 12.8 տոկոսային կետով՝ կազմելով 20.0%:

ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, պայմանավորված Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության արժույթի կտրուկ արժեզրկմամբ և դրամական փոխանցումների ծավալների նվազմամբ, դիտվել է ՀՀ դրամի փոխարժեքի էական տատանողականություն. ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը դեկտեմբերի 22-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.1%-ով` կազմելով 462.4 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 8.4%-ով՝ կազմելով 572.0 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 11.7%-ով` կազմելով 8.1 դրամ:

2014 թ-ի չորրորդ եռամսյակում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը` հիմնականում պայմանավորված զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերի էական դանդաղմամբ, այն դեպքում, երբ ԱՄՆ տնտեսությունը շարունակել է արձանագրել տնտեսական ակտիվության արագացում: Այս պարագայում դեռևս պահպանվում են էական անորոշությունները՝ կապված  աշխարհաքաղաքական զարգացումների և զարգացող երկրների տնտեսական աճի հեռանկարների հետ: Վերոնշյալ տնտեսական միջավայրում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաները չորրորդ եռամսյակում շարունակել են արձանագրել հիմնականում գնանկումային միտումներ: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. դեկտեմբերի 4-ին հրապարակված պարենի գների ինդեքսը նոյեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ գրեթե անփոփոխ է մնացել` նվազելով ընդամենը 0.05%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 6.4%-ով): ԿԲ դիտարկումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 2.1%-ով (տ/տ 16.5% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 0.1%-ով (տ/տ 10.1% նվազում):

Հատկանշական է, որ նավթամթերքների շուկայում ավելցուկային արտադրության պայմաններում արձանագրված գների տարեվերջյան կտրուկ անկման պայմաններում, համաձայն ԿԲ գնահատումների, «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի շուրջ 24.5% (տ/տ 29.6% նվազում): Միևնույն ժամանակ համաշխարհային թույլ պահանջարկի պայմաններում որոշակի նվազում է արձանագրվել նաև արդյունաբերական մետաղների շուկայում, այսպես` Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը, համաձայն ԿԲ գնահատման, չորրորդ եռամսյակւմ կարձանագրի եռ/եռ 5.6% նվազում (տ/տ 8.1% նվազում):

2014 թ. չորրորդ եռամսյակում, համաձայն ԿԲ գնահատումների, եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5.6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` շուրջ 8.1%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրում է, որ արտաքին հատվածում վերջին զարգացումներն հիմնականում արտահայտվել են ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացմամբ, որի ներքո ձևավորվել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ: Վերջինս պատճառ հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը և արժույթների արժեզրկմանը: Գրեթե բոլոր զարգացող երկրներն այս երևույթին արձագանքեցին տոկոսադրույքների որոշակի աճով՝ զսպելով գնաճային ճնշումները: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց հումքային շուկաների, հատկապես նավթի, գնանկումը և աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների ձևավորմանը և ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը:

Համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի վերոնշյալ զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաև ՀՀ տնտեսությունում, որտեղ արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումը արժեզրկման ճնշումներ ստեղծեց արժութային շուկայում: Դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած որոշ ապրանքների թանկացման արագությունը բնակչության մոտ ապակայունացրեցին գնաճային սպասումները, որը բերեց ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացմանը և զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների: Չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խարսխելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

2014 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.75 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 20.0% և 7.0%: 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75