Տնտեսական

USD BUY - 377.50+0.50 USD SELL - 380.00-0.50
EUR BUY - 447.00-3.00 EUR SELL - 453.50-0.50
OIL:  BRENT - 69.70+0.58 WTI - 64.30+0.36
COMEX:  GOLD - 5188.80-6.31 SILVER - 109.57-6.32
COMEX:  PLATINUM - 2475.00-9.19
LME:  ALUMINIUM - 3218.50+0.36 COPPER - 13618.00+4.70
LME:  NICKEL - 18369.00+1.10 TIN - 55084.00+0.38
LME:  LEAD - 2014.00-0.30 ZINC - 3412.00+1.82
FOREX:  USD/JPY - 153.94+0.60 EUR/GBP - 1.1913-0.53
FOREX:  EUR/USD - 1.1913-0.53 GBP/USD - 1.3754-0.46
STOCKS RUS:  RTSI - 1159.29+0.67
STOCKS US: DOW JONES - 49071.56+0.11 NASDAQ - 23685.12-0.72
STOCKS US: S&P 500 - 6969.01-0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 53322.85-0.10 TOPIX - 3566.32+0.59
STOCKS CHINA:  HANG SENG - 27387.11-2.08 SSEC - 4117.95-0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10171.76+0.17 CAC40 - 8071.36+0.06
STOCKS EUR:  DAX - 24309.46-2.07
30/01/2026  CBA:  USD - 378.64-0.46 GBP - 520.55-1.93
30/01/2026  CBA:  EURO - 451.38-1.34
30/01/2026  CBA:  GOLD - 65798+1115 SILVER - 1442+67.2
Կաթնամթերքը թանկացել է 5.8%-ով, շաքարավազը՝ 9.6%-ով
11/01/2015 23:35
Կիսվել

Կաթնամթերքը թանկացել է 5.8%-ով, շաքարավազը՝ 9.6%-ով

2014թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների ավելի քան 5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5.8%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6.1%, մրգի՝ 8.3%, շաքարավազի՝ 9.6%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18.2% գնաճով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դիտարկվել է պարենային 13 ապրանքախումբ, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանքներ: Այս ապրանքախմբերից12-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.3-18.2% գնաճ, իսկ ձկնաթերքի ապրանքախմբում՝ 0.3% գնանկում:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ` 18.2% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ սոխի՝ 20.3%, լոլիկի` 27.8%, խառը կանաչեղենի՝ 41.2%, վարունգի՝ 56.2%, կանաչ պղպեղի` 2.2 անգամ, սմբուկի 2.5 անգամ գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաղամբի գինն աճել է 1.2%-ով, ճակնդեղինը՝ 2.1%-ով, սնկինը՝ 2.9%-ով, գազարինը` 6.3%-ով, գլուխ սոխինը՝ 17.0%-ով: Միաժամանակ, հանրա- պետությունում գրանցվել է կարտոֆիլի` 7.6%, ծաղկակաղամբի՝ 6.2%, բողկի՝ 4.7%, սխտորի 1.7% գնանկում:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինն աճել է 6.9%-ով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝

Մրգի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.6%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ընկույզի միջուկի՝ 8.4%, նռան՝ 9.3%, չորացրած մրգի՝ 11.4%, խնձորի՝ 14.5%, տանձի` 16.4%, արքայանարնջի 36.7% գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 5.5%, խաղողի՝ 5.7%, չամիչի 7.0% գնաճ: Դրան զուգընթաց, կիտրոնի գինը նվազել է 7.2%-ով, մանդարինինը՝ 6.2%-ով, նարնջինը՝ 5.3%-ով:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 13.1%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 5.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մայոնեզի՝ 6.4%, մածունի 12.1%, թթվասերի՝ 14.5%, կաթնաշոռի՝ 15.5%, յոգուրտի՝ 27.0% գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի՝ 1.6%, խտացրած կաթի՝ 3.4%, «Լոռի»,  «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.9%, 1.3 և 5.1% գնաճ:

Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ`4.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է բարձր և առաջին տեսակի ալյուրի՝ համապատասխանաբար 4.0 և 4.9%, հաճարի՝ 4.3%, բրնձի՝ 6.2%, բլղուրի՝ 6.4%, ոլոռի՝ 9.4%, ոսպի՝ 11.6%, հնդկացորենի 24.8% գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպիտակաձավարի գինն աճել է 1.4%-ով, թխվածքաբլիթինը՝ 1.4%-ով, մակարոնեղենինը՝ 1.5%-ով, լոբունը՝ 1.8%-ով, սիսեռինը՝ 2.0%-ով, մանկական շիլայինը՝ 2.7%-ով, սպագետիինը՝ 3.1%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ աճել է 2.1%-ով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 4.0%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ ՝ 3.6%, գնաճ: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի՝ 2.1%, մարգարինի՝ 5.3%, արևածաղկի բուսական յուղի՝ 5.9 %, այլ յուղերի (հալած յուղ) 6.7% գնաճ:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում արձանագրվել է 6.5%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1% գնաճ: Վերջինս հիմնականում սև սուրճի 8.3% գնաճի արդյունք է: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է «Նեսկաֆե» և «Պելե» լուծվող սուրճի տեսակների՝ համապատասխանաբար 3.6% և 4.0%, «Լիպտոն» և սև տերևավոր թեյատեսակների՝ 5.4% և 5.6% գնաճ:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 3.3%-ով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3%-ով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8% և 1.8%, տավարի ֆիլեյի՝ 1.7%, խոզապուխտի՝ 2.3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)`3.3%, տավարի մսի պահածոյի՝ 3.5%, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3.5%, 3.6%, 3.7%, նրբերշիկի՝ 4.2%, բաստուրմայի՝ 4.5%, հավի բդի 9.7% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի մսի 0.3% գնանկում:

2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի՝ 0.3%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.3%, այլ մթերքի՝ 1.0%, հրուշակեղենի 1.2% գնաճ:

30/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.64
-0.46
Եվրո (EUR)
451.38
-1.34
Ռուբլի (RUR)
4.9828
-0.0159
Լարի (GEL)
140.77
-0.13
65798
+1115
Արծաթ
1442
+67.2