«Գազպրոմը» ձեռք կբերի թուրքական Akfel Gaz-ը
«Գազպրոմը» հայտ է ներկայացրել հակամենաշնորհային վարչություն` թուրքական Akfel Gaz թրեյդինգային ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ: Գործարքի արդյունքում` ռուսական գազային ընկերությունը կդառնա խոշորագույն մոնոպոլիստը Թուրքիայում:
Նկատենք, որ 2012 թվականի օգոստոսին Թուրքիայի հետ կնքվել էր 30 տարվա ընթացքում տարեկան 2,25 մլրդ խմ գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր: Երկնագույն վառելիք ներկրող թուրքական Akfel Gaz-ի բաժնետոմսերը գնելու դեպքում ռուսական հսկան կվերահսկի Թուրքիա ներկրվող գազն ամբողջությամբ (տարեկան 4,75 մլրդ խմ):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան հնարավոր է` ՌԴ-ից ստանա ռուսական գազի գնի լրացուցիչ զեղչ: