
Ճապոնիան հաստատել է երկրի ամենախոշոր ռազմական բյուջեն
Ֆինանսական հաջորդ տարվա համար Ճապոնիան ռազմական ծախսերի համար կհատկացնի ավելի շատ միջոցներ, քան երբևէ նախատեսել է:
2015թ. փետրվարից մինչև 2016թ. մարտն ընկած ժամանակահատվածում Տոկիոն պաշտպանական համակարգին կուղղի 4,98 տրլն իեն (41,97 մլրդ դոլար), ինչը կհամարվի ռազմական ծախսերի երրորդ անընդմեջ ավելացումը:
Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով` սա ամենախոշոր ռազմական բյուջեն է, որ Ճապոնիան երբևէ ունեցել է: Նախկինում ռազմական ծախսերն այդ նշագծին են հասել 2002-ին:
Փորձագետների գնահատականով` Սինձո Աբեի կառավարության այս քայլը պայմանավորված է Չինաստանի հետ հարաբերությունների լարվածությամբ: