Հայաստանում տնտեսական հանցագործությունների թիվը կրճատվել է
2014 թվականի առաջին 11 ամսում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 799 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր1106: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 177: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է. 2013 թվականի առաջին 11 ամսում Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 129 դեպք:
Նշենք նաև, որ 2013 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 1127 հանցագործություն, 2012 թվականին՝ 770, իսկ 2011 թվականին՝ 1112: